Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Փաշինյանը փորձում է վերականգնել իր կառավարության նկատմամբ սփյուռքի վստահությունը

Փաշինյանը փորձում է վերականգնել իր կառավարության նկատմամբ սփյուռքի վստահությունը
30.05.2019 | 13:34

«Ժամանակը» գրում է. «Առաջիկա օրերին Գլենդելի քաղաքապետական խորհրդի նախկին անդամ, մի քանի անգամ քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանը կնշանակվի վարչապետին կից Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։
Փաշինյանը, այս պաշտոնում սփյուռքի ներկայացուցիչ նշանակելով, թերևս, փորձում է վերականգնել իր կառավարության նկատմամբ սփյուռքի վստահությունը, որը էականորեն խարխլվել էր Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշման արդյունքում»:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ